Press "Enter" to skip to content

Եզդի աղջիկների վաղ ամուսնություն․ Շրջանակային կոնվեցիայի խորհուրդը՝ ՀՀ կառավարության թերացումների մասին

svetlana 0

Շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեն հրապարակել է Հայաստանի մասին իր 5-րդ զեկույցը, որտեղ ի դեպ ընդգծված կետեր կան, որոնցում ՀՀ կառավարությունը իր երկրում ապրող ազգային փոքրամասնություննեի իրավունքների պաշտպանության գործում ունի բավական նկատելի թերացումներ, որոնց մասին շարունակաբար խոսել է նաև Խիրատ Մեդիան։
Խիրատ մեդիան կանդրադառնա Շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի զեկույցին ի պատասխան ՀՀ կառավարության կողմից արված մեկնաբանություններին։
ՀՀ կողմից արված ուշագրավ հակադարձ պնդումներից այս անգամ առանձնացրել ենք եզդի աղջիկների վաղ և հարկադիր ամուսնությունների բացասական պրակտիկան, որը մեր պետության կողմից մինչ օրս դիտարկվում է որպես «եզդիական ազգային ավանդույթ»։
ՀՀ կառավարության պնդումները այն մասին, որ եզդի համայնքում վաղ և հարկադիր ամուսնությունները, ինչպես նաև եզդի աղջիկների առևանգումների խնդիրը ծնողների և համայնքի ընդհանուր համաձայնությամբ են տեղի ունենում կամ լուծում ստանում, և որ դրանք համայնքի ազգային ավանդույթներն են, խիստ վիճելի են, իսկ մարդու իրավունքների և միջազգային իրավունքում ամրագրված երեխայի լավագույն շահի պաշտպանության համատեքստում՝ խիստ անընդունելի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *