Press "Enter" to skip to content

Posts published in “Լուրեր”

Հակազդելով ազգային փոքրամասնությունների մասին ապատեղեկատվությանն ու կեղծ տեղեկատվությանը

svetlana 0
Կայացավ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ իրականացվող «Հակազդելով ազգային փոքրամասնությունների մասին ապատեղեկատվությանն ու կեղծ տեղեկատվությանը» ծրագրի եզրափակիչ միջոցառումը և ծրագրի արդյունքում ստեղծված «Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը որպես ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների բարձրաձայնման խոչընդոտ» հետազոտական զեկույցի շնորհանդեսը։

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերը առաջնահերթ են․ ՀՀ ՄԻՊ

svetlana 0
Ագգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության օրենսդրական մեխանիզմները Հայաստանում ներդրվել են բավական վաղուց՝ 1990ականներից սկսած, այդ թվում՝ վավերացնելով մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնցով ՀՀ-ում կերաշխավորվեն ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր երկրում։

Ինչպիսի՞ հիմնական խնդիրների է բախվում ասորական համայնքը ՀՀ-ում․ քննարկում Զեմֆիրա Միրզոևայի հետ

svetlana 0
ՀՀ Ազգային Ժողովում ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հետ մեր տաղավարում քննարկեցինք, թե Հայաստանում ասորիները որպես ազգային փոքրամասնություն ինչպիսի՞ հիմնական խնդիրների են բախվում և թե ինչպիսի՞ն է պետության վերաբերմունքը և զգայունությունը ազգային փոքրամասնությունների բարձրացրած խնդիրներին։ Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք Ազգային Ժողովում համայնքից ներկայացուցիչ ունենալը բավական է, որպեսզի համայնքի հիմնախնդիրները պատշաճ բարձրաձայնվեն, քանի որ ազգային փոքրամասնությանը ներկայացնող անձը ընտրվում է քվոտայով, սակայն կուսակցության խողովակով և համայնքն ուղղիղ մասնակցությւոն ընտրությանը չի ունենում։

Եզդի իրավապաշտպանի հետապնդումը վտանգներ է ստեղծում կարծիքի ազատության համար. ԵԽ խորհրդատվական կոմիտե

svetlana 0
ԵԽ Շրջանակային կոնվենցիայի փորձագիտական խումբը ՀՀ-ում կարծիքի ազատության համատեքստում քննադատել է մեր կառավրությանը՝ որպես առանցքային հիմք ընդունելով եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը, մասնավորապես մտահոգություն հայտնելով, որ Սաշիկ Սուլթանյանի դեպքը կարող է ռիսկային նախադեպ հանդիսանալ, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները այսուհետ վախենան իրենց կարծիքի ազատ արտահայտումից։ Թե՛ մեր և թե՛ հայաստանյան ու միջազգային իրավապաշտպան համայնքի համոզմամբ՝ այն որ այսօր մեր երկրում ազգային փոքրամասնությունների կարծիքի ազատությունը պաշտպանված և երաշխավորված է, մեղմ ասած՝ վիճելի է։

Եզդի իրավապաշտպանի հետապնդումը վտանգներ է ստեղծում կարծիքի ազատության համար. ԵԽ խորհրդատվական կոմիտե

svetlana 0
ԵԽ Շրջանակային կոնվենցիայի փորձագիտական խումբը ՀՀ-ում կարծիքի ազատության համատեքստում քննադատել է մեր կառավրությանը՝ որպես առանցքային հիմք ընդունելով եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը, մասնավորապես մտահոգություն հայտնելով, որ Սաշիկ Սուլթանյանի դեպքը կարող է ռիսկային նախադեպ հանդիսանալ, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները այսուհետ վախենան իրենց կարծիքի ազատ արտահայտումից։ Թե՛ մեր և թե՛ հայաստանյան ու միջազգային իրավապաշտպան համայնքի համոզմամբ՝ այն որ այսօր մեր երկրում ազգային փոքրամասնությունների կարծիքի ազատությունը պաշտպանված և երաշխավորված է, մեղմ ասած՝ վիճելի է։

«Քաղաքական և հասարակական կյանքում ազգային փոքրամասնությունների մասնակցությունը ցածր է»․ԵԽ

svetlana 0
Եվրոպայի խորհրդի Շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի վերջին այցի շրջանում արձանագրած մտահոգիչ կետերի ցանկում տեղ է գտել նաև ՀՀ քաղաքական և հասարակական կյանքին ազգային փոքրամասնությունների ցածր ներկայացվուծությունը։ Այո, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքները դեռևս լիարժեքորեն չեն կենսագործվում հասարակական և հատկապես քաղաքական կյանքի հնարավոր բոլոր ոլորտներում։ Չնայած նրան, որ այսօր ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները ազգային մեծամասնության հետ ունեն ինտենսիվ համակեցություն, այնուամենայնիվ՝ քաղաքական և հասարակական կյանքում նրանց արդյունավետ և իմաստալից մասնակցությունը ցածր ցուցանիշ ունի։ Որպեսզի փոքրամասնությունն ապահովի իր հասարակական-քաղաքական կյանքում մասնակցությունը, թերևս անրաժեշտ է, որ պետական կամ տեղական կառավարման մարմիններում չձևավորվի նրանց միայն արհեստական մասնակցությունը, քանզի դա կարող է հանգեցնել ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման ձախողմանը:

Եզդի աղջիկների վաղ ամուսնություն․ Շրջանակային կոնվեցիայի խորհուրդը՝ ՀՀ կառավարության թերացումների մասին

svetlana 0
Շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեն հրապարակել է Հայաստանի մասին իր 5-րդ զեկույցը, որտեղ ի դեպ ընդգծված կետեր կան, որոնցում ՀՀ կառավարությունը իր երկրում ապրող ազգային փոքրամասնություննեի իրավունքների պաշտպանության գործում ունի բավական նկատելի թերացումներ, որոնց մասին շարունակաբար խոսել է նաև Խիրատ Մեդիան։ Խիրատ մեդիան կանդրադառնա Շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի զեկույցին ի պատասխան ՀՀ կառավարության կողմից արված մեկնաբանություններին։ ՀՀ կողմից արված ուշագրավ հակադարձ պնդումներից այս անգամ առանձնացրել ենք եզդի աղջիկների վաղ և հարկադիր ամուսնությունների բացասական պրակտիկան, որը մեր պետության կողմից մինչ օրս դիտարկվում է որպես «եզդիական ազգային ավանդույթ»։

Բռնության դեպք Զովունիում․եզդի տղամարդուն սպառնացել են վտարել գյուղից

svetlana 0
??Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ Զովունի բնակավայրում բռնության են ենթարկել ազգությամբ եզդի Ազիզ Ավդալյանին։ Բռնարարը բռնության ընթացքում գոչել է, որ նրանք քրդեր են, իրավունք չունեն այս հողի, ջրի վրա ապրելու։

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով կայացավ հերթական դատական նիստը

svetlana 0
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատական հերթական նիստը։ Նիստի ընթացքում դատարանը քննեց դատախազության կողմից բերված գրավոր ապացույցների ևս մի մաս, որոնք իրենց մեջ պարունակում էին Սաշիկ Սուլթանյանի հեռախոսի գաղտնալսումները, ինչպես նաև դատախազը ներկայացրեց լեզվաբանական և հոգեբանական փորձաքննության եզրակացությունները։