Press "Enter" to skip to content

Ինչու՞ է բարդեցվում ՀՀ քաղաքացիություն ստանալը ազգային փոքրամասնությունների համար

svetlana 0

Խորհրդային տարիներին Հայաստանում ծնված և 90-ականներին երկրից հեռացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Հայաստան վերադառնալիս քաղաքացիություն ստանալու համար ունենում են խնդիրներ։

Նման խնդրով «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»-ին դիմել էր նաև Հայաստանում ապրող ազգությամբ եզդի Տահար Ամրյանը, ով 90-ական թվականներին, ՌԴ-ում հաստատվելով, ստացել էր ՌԴ քաղաքացիություն։ 2001-ին, գալով Հայաստան, դիմել է՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու, սակայն ՀՀ ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչությունից ասել են՝ եթե ազգությամբ հայ չես, ապա, ըստ օրենսդրական կարգավորման, ընթացակարգը բարդեցված է։

Գործող օրենսդրությամբ, Հայաստանում ծնված, բայց ժամանակին երկրից հեռացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Հայաստանի քաղաքացիություն ստանում են նույն ընթացակարգով, ինչ բոլոր օտարերկրացիները: Անհավասար պայմաններ են ստեղծվում հայերի հետ հավասար Հայաստանի համար ներդրում ունեցած ազգային փոքրամասնությունների համար,- նշում է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *