Press "Enter" to skip to content

Եզդիաբնակ համայնքները ջուր չունեն․ բողոքում են Հակկոյի և Գյալթոյի բնակիչները

svetlana 0

Արագածոտնի մարզի Թալինի շրջանի եզդիաբնակ Հակկո և Գյալթո համայնքներում չլուծվող ջրի խնդրի հետքերով փորձել ենք հասկանալ, թե պարբերաբար գյուղացիների և համայնքապետերի բողոքներից հետո ի՞նչ իրավիճակ է այս գյուղերում․ Հակկոյի ներկայիս համայնքապետն ասում է՝ հենց լրագրողները գալիս են, ջուրը մի քանի ժամով տալիս են, հետո կրկին նույն պատմությունն է։ Մի օր տվել են, հետո էլի անջատել։ Թալինի ջրային տնտեսության բաժինն էլ ոչ բողոքներին է արձագանքում, ոչ հանդիպում գյուղացիներին։ Ըստ համայնքապետի՝ հատուկ պատճառ կա, որ ջուրը այս գյուղեր չի հասնում։ Գյալթոյի և Հակկոյի նախկին համայնքապետերն են պարզաբանում պատճառը՝ վերևի գյուղերում խմելու ջրով ոռոգում են կարտոֆիլի դաշտերը, ջուրն էլ Հակկո և Գյալթո չի հասնում։ Այնուամենայնիվ՝ Արևուտ խոշորացված համայնքի համանյքապետարանը փորձում է կարգավորել իրավիճակը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *