Սեպտեմբերի 25-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվելու Ալագյազ խոշորացված համայնքում։ Ալագյազը հարակից 11 գյուղերի հետ խոշորացվել է 2017 թվականին։ Խիրատ մեդիան եղավ Ալագյազում, որտեղ ընթանում էր թեկնածուներից մեկի նախընտրական քարոզարշավը։
Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են առաջարկում երկու թեկնածուներն իրենց ընտրողներին և ի՞նչ սպասելիքներ կան գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններից։ Հիշեցնենք, որ քարոզարշավն ընթանում է մինչր սեպտեմբերի 23-ը ներառյալ․ սեպտեմբերի 24-ը լռության օր է։