Չնայած ՀՀ կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը երաշխավորող միջազգային կոնվենցիաների ընդունմանը և օրենսդրական մեխանիզմների առկայությանը, այսօր տեսնում ենք, որ այդ մեխանիզմները գործնականում թերի են աշխատում, որը հանգեցնում է իրավունքների պաշտպանության ձախողման։ Թե Հայաստանում ՄԻՊ ինստիտուտի գործառույթների շրջանակը այս հարցում ինչպիսի՞ն է, ի՞նչ դերակատարություն է ունեցել և ունի ՄԻՊ կառույցը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության բնագավառում, պատմում է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։